Այսուհետ իշխանությունները թող փորձեն իրենց կողմից ընդունված ատելության ու բռնության խոսքի մասին օրենքը կիրառել իմ կամ իմ մտերիմների վրա, եթե մենք ինչ-որ մեկին հայհոյենք հրապարակային։ Եթե ԱԺ պատգամավորին կարելի է հրապարակային մարդու ծնողին հայհոյել, և դա նորմալ է, ապա սովորական քաղաքացին ևս համարվելու է արտոնյալ և նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում պատասխանատվության չպետք է ենթարկվի, եթե, իհարկե, չգործեն երկրում առկա երկակի ստանդարտները։

#ջունգլիներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել