«Բաքվի իշխանությունները հնարավոր բոլոր մակարդակներում ու հարթություններում հայտարարում են պատերազմի վերսկսման և Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, փորձում տարատեսակ դաշնակիցներ փնտրել հարավում ու հյուսիսում, սակայն Ալիևյան կլանը արկածախնդրության գնալուց առաջ պետք է հստակ գիտակցի, որ պատերազմի վերսկսման դեպքում կարող է սեփական երկրում պատերազմ ունենալ՝ ի դեմս տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգինների և այլնի,- նշում է իրանագետն ու հավելում,- իսկ մեր պատերազմը շարունակվում է թե՛ ռազմական, թե՛ քարոզչական ճակատում: Ժամանակակից պատերազմներում քարոզչական բաղադրիչը խիստ կարևոր է, առանց դրա որևէ պատերազմ հաղթել հնարավոր չէ»:
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել