Չդիմացա
Ասում է՝«Ալիեւի հետ բաց, անկեղծ շփվում ենք», այ մարդ, դիվանագիտական շփումները հո խորովածի բույրի շուրջ հավաքվելու հանդիպումներ չեն․․Ասա, խնդրեմ, որքա՞ն բաց եք շփվում Իլհամի հետ եւ՝ որքա՞ն անկեղծ․․նա ասե՞լ է քեզ/եթե անկեղծ եք շփվում, ասած կլինի/, Նիկոլ ջան, արի դու իմ սրտի ուզածը արա, Արցախով, տարածքներով-բանով սիրուն տուր ինձ, դու էլ, հո հազար տարի չես ապրելու, դիմացը մի բան կստանաս, էլի, տուր, իմ ընկեր, գնա հանգիստ ապրի, բա քեզ պե՞տք է, գլուխդ դնես ցավի տակ, գլուխը չկա, չկա նաեւ գլխացավը։Այս ասացվածքը նաեւ թուրքերը ունեն, որպես բանասեր եմ ասում։ Հիմա, հարց հաջորդ՝ փաստորեն մեր թշնամու, այո, թշնամու հետ դու շփվում ես <բաց ու անկեղծ>, սա դու ես ասել, էսօրվա ասուլիսդ վկա, իսկ ՀՀ նախագահներից մեկին ասացիր չարիքի բուն, թե ինչ, մյուսին՝ մոտ երկու տարի պահում ես ԱԱԾ նկուղում, երրրորդին դատարան տարար, Արցախի նախագահին էլ քո ներկայությամբ մարզպես ասաց մեկը․․չշարունակեմ․․Էս դու ամեն ինչ արեցիր, որ գնաս ու թուրքի՞ հետ շփվես <բաց ու անկե՞ղծ։
Հիմա, ես չեմ, դու ես, բա մեկը չլիներ քո պատգամավորական տարիների տեմբռով վեր կենար, ամբիոնը գրկեր ու բղավեր՝ ասեր՝ թալանեցիր, ասեր՝ բանակցային ցայսօր եղած հիմքերը հողին հավասարեցիր, ասեր՝ խորովածից էն կողմ միտքդ չսլացավ, ասեր՝ ամեն առավոտ մեղր կեր, հիշողություն չունես, երկու ամիս առաջ ասածներդ/կորունայի շուն լինելու մասին/ չես հիշում․․Էլի ահագին բաներ ասեր․․․Բա, եղա՞վ․․․Բա ոնց կարելի է մեր զոհված տղերքի, զինվոր-սպա, հրամանատար, բոլոր նրանց հարազատների աչքերին նայել ու ասել Ալիեւի հետ <բաց ու անկեղծ շփվում ենք>․․Բա եղա՞վ, բա ամոթ չկա՞․․․Էսօր մեր հաղթանակած բանակը աչալուրջ պահում է սահմանների անվտանգությունը, պահպանում է ազերիներից, ալիեւներից, իսկ դու նրա հետ <բաց ու անկեղծ> շփվո՞ւմ ես․․․Բա չասե՞մ, նիկոլ Փաշինյան, եթե անգամ Ալիեւնը դեմքիդ ժպտում է, հոգու խորքում ուզում է քեզ ոչնչացնել, հում-հում ուտել․․․Որովհետեւ նա մեր երկրի ու Արցախի թշնամին է, ռազմատենչ, ագերսոր թշնամին․․Իսկ դու էս պարզ բաները դեռ չես հասկացե՞լ, դու դիվանագիտություն բառը ուղի՞ղ ես հասկացե՞լ՝ դիվանին, բազմոցին նստե՞լ։ Թե՝ լավ էլ գիտես, բայց քեզ էս պահին պետք է ասել էդ կարգի բանե՞ր․․Հա, մի կարեւոր բան եւս՝ այլեւս երբեք, երբեք չասես Արցախի ընտրյալ ներկայացուցիչ,չասես, հակառակ դեպքում կմոռանամ իմ ամբողջ բարեկրթությունը․․Չասես, դրանք ադրբեջանցու, թուրքի սրտի բառերն են, եթե դու անձամբ իրոք, Ալիեւի հետ սիլիբիլի ես անում դեռ վերելակների մեջ ես քեզ զգում, ապա Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը քեզ չի տվել այդ իրավունքը՝ ջուր լցնել թուրքի ջրաղացին․․․Ու երբեք չի տալու․․․Դու գնա խորովածդ արա եւ մի լավ փաստահավաք /գուցե՝ փոստահավաք, ճաշակի հարց է/,խումբ հավաքի, շուտով պետք կգա․․
Հ․Գ․ Չդիմացա․․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել