Իրանի և Արցախի սահմանին Խուդաֆերինի ջրամբարի կառուցումը ոչ մեկ անգամ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության պատճառ դարձել, բայց այս անգամ կարծես ավելի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։
Ադրբեջանական ընդդիմության արևմտամետ և Թուրքիայի հետ համագործակցող հատվածը երեկ գրեթե միաժամանակ սկսեց շրջանառել մի թեզ, համաձայն որի՝ Իրանի և Արցախի սահմանին Խուդաֆերինի ՀԷԿ-ի կառուցումն իրականացվել է ամբողջությամբ Ադրբեջանական Հանրապետության ֆինանսներով՝ Ի. Ալիևի՝ 2016թ. ապրիլի մեկին իրանական կողմի հետ կնքած «դավաճանական» համաձայնագրի շրջանակներում։
Սրանով պայմանավորված՝ Ադրբեջանում ոչ միայն սրվում են հակաիրանական տրամադրությունները, այլ նաև ուղղակիորեն հարվածի տակ է հայտնվել հենց ինքը Իլհամ Ալիևը՝ որպես «դավաճան», ով Իրանի հետ դաշինք կազմած հզորացնում է անկախ Արցախի Հանրապետությունը՝ Խուդաֆերինի ՀԷԿ-ի պես տնտեսական մեգապրոյեկտի իրականացման ֆինանսները հոգալով։
Որոշ օգտատերեր գրում են նաև, որ երեկ ցույց է կազմակերպվել նաև Բաքվում ԻԻՀ դեսպանատան դիմաց։