Դու չե՞ս հասկանում,որ մենք արդեն լռելու իրավունք չունենք: Հա , չունենք ու վերջ: Մարդիկ մեզ սպասում են, իսկ դու գնացել ես...Դու չե՞ս հասկանում,որ մենք արդեն լռելու իրավունք չունենք: Հա , չունենք ու վերջ: Մարդիկ մեզ սպասում են, իսկ դու գնացել ես...

Ո՞ւր ես գնացել , կասե՞ս: 
Ուղեղիս հազար ու մի միտք եկավ  `   ոչ մեկը չկարողացա  շարադրեմ:  Պատճառը դու ես :  Գլուխդ առել , չգիտեմ էլ  որտեղ ես զբոսնում:
Ցանկացած  մարդ պարտականություններ ունի:  Ու նաև ցանկացած մուսա ունի իր պարտականությունները: Հա , հա ճիշտ եմ ասում: Դու զարգացած,խելացի մուսա ես, չե՞ս ամաչում:  Բա կարելի է՞ էսքան անպատասխանատու լինել:
Ըհն, գլուխդ կախում ես...Արդեն լավ նշան է )))
Հը՞...Ուրիշ մուսա՞ փնտրեմ: Ինչի՞ համար:  Չէ , այ ծույլիկ, ինձնից էդքան արագ չես ազատվի:
Դե՜, էլ մի փնթփնթա:
Հիմա որ մեր այ էս  կռիվը  հրապարակեմ , բա ամոթ  չի՞ :  Ամոթ չի՞ ,  որ ես ծույլիկ  մուսա ունեմ ու նա  չի ուզում  աշխատի: Այ սենց, քեզ հրապարակավ խայտառակ եմ անելու , որ հաջորդ անգամ չհամարձակվես գլուխդ առնես ու գնաս:
Բա դու չե՞ս մտածում, որ  Սյունեն դասեր ունի, հազար ու մի տնային ունի, գրքեր ունի կարդալու: Բայց  աղջիկը ուղիղ երկու ժամ կլինի, որ նոթբուքը գրկած, երգ լսելով մեծ ցանկություն ունի գրառում անելու , բայց   չի կարողանում մի կարգին բան գրի:  Հիմա դու՞ ես  իմ դասերն անելու: Բա իհարկե չէ,  մնաց էդ ամբողջը Սյունեի վրա: Դե Սյունե ջան , ջանդ յուղիր ,տես տնայիններդ ոնց ես հասցնում:
Քո անպատասխանատվության պատճառով ես եմ տուժում: Ամոթ քեզ:
Մարդիկ իմ գրառմանն են սպասում, քո պատճառով  ես  իմ  խոստումից ետ  կանգնում:  Ես  միշտ սիրում եմ ասածիս տերը լինել , իսկ դու ինձ ուզում ես ստախոս դարձնես:  Բայց չէ՜ ,  չի ստացվի : Դե թող հենց քեզ էլ մեղադրեն: Թե չէ ես  խելոք եկել նստել եմ,որ նյութ գրեմ, իսկ դու չկա՜ս...
Լավ, լավ, դե մի տխրի: Գիտես,որ արդարացի եմ ջղայնանում...
Հա, հա, սիրում եմ քեզ բա ինչ եմ անում..Լսի,դու ինչ դմբո մուսա դուրս էկար բայց:
Ուֆ, դե չեմ կարողանում էլի քո վրա ջղայնանամ:
Լավն ես ,  բայց պիտի պահվածքդ վերանայես :  Մենք պարտականություններ ունենք , մեզ էդքան սիրում են ,  սպասում են ,  հավատում են ... Հո ամեն մարդու էդքան չեն սիրում))) Բա, մենք ընտրյալ ենք  ու պիտի դա գնահատենք ,  չթողնենք , որ թեկուզ մի վայրկյան կասկածեն  մեր լավը լինելու մեջ , մեզ սիրելու համար  չափսոսեն))))
Չէ, չհամոզես, հրապարակելու եմ: Այ ինչ գրել եմ վերցնելու ու  հրապարակելու եմ :
Դե էլ մի նվնվա...
Արի իրար հետ խոստանանք,որ մեր հաջորդ գրառումը շատ լավը պիտի լինի: Ծավալուն, հետաքրքիր: Խոստանում ենք, չէ՞ : Ըհն, խոստացանք)))
Դե վերջ, թող մեր  ընթերցողը մեր կռիվը կարդա, դու էլ արդեն տուն արի, շատ թափառեցիր, վերջ))))
p.s- Հա, ի դեպ. էդ նոթբուքն էլ գրկած որ երգ էի լսում, արի  հենց էդ երգը հրապարակենք: Շատ սիրուն, հոգուն թևեր տվող , զգացմունքային երգ ա, ես էլ շատ սիրում եմ :  Թող մեր  ընթերցողը լսի ,  ժպտա,  լցվի սիրով ու հավատով :  Թող  արթնանան բոլոր  նուրբ զգացմունքները էս երգի օգնությամբ : Գոնե մի օգուտ կտանք )))
Լավ, ես ու դու էլ արի էս սիրուն երգի ներքո բարիշենք , էլ չեմ ջղայնանում...
Գիժ մուսա  ,  էլ սենց խոսակցություն մեր մեջ չլինի )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել