Պատմում ենք 3 ակնարկների մասին, որոնց միջոցով կանայք փորձում են ցույց տալ տղամարդուն, որ հետաքրքրված են նրանով։
Օգնություն
Կինն իրեն կարող է թույլ և անպաշտպան էակ դարձնել, որին երբեմն օգնություն է հարկավոր։ Առանց այդ օգնության նա ինքնուրույն չի կարող գլուխ հանել։ Տղամարդը կնոջ օգնության խնդրանքից հետո անպայման ուշադրություն կդարձնի նրա վրա և կօգնի նրան։ Արդյունքում կինը շնորհակալություն կհայտնի նրան, և նրանց մոտ շփում կստեղծվի, որի ընթացքում էլ նրանք կծանոթանան։
Հպումներ
Հպվելով տղամարդուն՝ կինը կարող է ազդանշան տալ նրան այն մասին, որ դեմ չէ նրա հետ ծանոթանալուն։ Իհարկե, հնարավոր է նաև պատահական դիպչել, սակայն եթե հպումներն անընդհատ կրկնվում են, ապա նշանակում է, որ կինը ցանկանում է ծանոթանալ։
Հայացք
Սիրահարված մարդը կարող է երկար ժամանակ նայել իր սիրո օբյեկտին և այդ ընթացքում ոչ մի բառ չարտաբերել։ Սովորաբար այն կանայք, որոնք չեն համարձակվում ծանոթանալ տղամարդկանց հետ, երկար ժամանակ հայացքները չեն կտրում նրանցից։ Երբ տղամարդիկ նկատում են այդ հայացքը, կինը ժպտում է կամ հեռացնում հայացքը։ Այս կերպ կինը հասկացնում է, որ տղամարդն իրեն հետաքրքիր է, և նա դեմ չէ նրա հետ ծանոթանալուն։