Հիշո՞ւմ եք մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը որոշողների խոսքերը. «Կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք», կամ․ «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»։
Այդ հայտարարություններից օրեր անց, երբ արդեն կորոնավիրուսով 736 վարակված կա հանրապետությունում, բուժհիմնարկներ կրճատող և պարբերաբար պարգևավճար ստացող Թորոսյան Արսենն իր ՖԲ էջում գրել է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին»:
Մեր պատմության ծանր, ճակատագրական ժամանակներում, ցավոք, գերազանցապես ահա այսպիսի ցուցանմուշներն են հայտնվում ժողովրդի ճակատագիր որոշողի աթոռին։