Մեջքի ցավը մեր ժամանակների պատուհասն է: Համակարգչի առաջ երկար նստելը բերում է նրան, որ բոլոր տարիքի մարդիկ տառապում են մեջքի ցավից:
Ողնաշարի ներքևի հատվածի ծանրաբեռնվածություն, սթրես. ահա մի քանի պատճառներ՝ մեջքի հատվածում անհարմարություն զգալու համար: Ժամանակի ընթացքում մենք հարմարվում ենք ցավին, քանի որ ժամանակ չենք ունենում այն բուժելու համար, այդ պատճառով էլ ձեզ համար գտել ենք հասարակ, բայց ազդեցիկ վարժություն: Ձեզ պետք կգա 60 վայրկյան: Կատարեք այս վարժությունը քնելուց առաջ և կմոռանաք մեջքի ցավի մասին:
Վարժություն՝ մեջքի ցավի դեմ
1․ Պառկեք փորի վրա, ձեռքերը մարմնին զուգահեռ:
2․ Հենվեք արմունկների վրա և դանդաղ բարձրացրեք մարմնի վերևի հատվածը: Բարձրացրեք գլուխը, և մնացեք այդ դիրքում 8 վայրկյան:
3․ Ընդունեք նախնական դիրքը:
4․ Կրկնեք վարժությունը ևս մեկ անգամ:
5․ Հետո պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները, ձեռքերը մարմնին զուգահեռ դրեք:
6․ Բարձրացրեք նստատեղը և մնացեք այդ դիրքում 8 վայրկյան: Վերադարձեք նախնական դիրքին:
7․ Ծալեք ծնկները և գրկեք դրանք, բռնեք ձեռքերով:
8․ Մոտեցրեք ոտքերը կրծքավանդակին և մնացեք այդ դիրքում 8 վայրկյան:
9․ Վերադարձեք նախնական դիրքին: Կրկնեք ևս մեկ անգամ:
Վարժությունը թուլացնում է մարմինը քնելուց առաջ:
Եվս մեկ խորհուրդ. աշխատեք շատ շարժվել օրվա ընթացքում: