Իրանին կարելի է հարգել նաև այն բանի համար, որ, գտնվելով ծանր պատժամիջոցների տակ, հետևողական ու համառորեն ոչ միայն պայքարում է կորոնավիրուսի դեմ, այլև քայլեր է անում վերջինիս բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ և դա այն դեպքում, երբ դեղագործական ոլորտը նույնպես գտնվում է պատժամիջոցների տակ։
Այսպես, իրանցիները ստեղծել են «COVID-19 իրանական գիտական կոմիտեն», որն զբաղվում է կորոնավիրուսի ուսումնասիրությամբ։ Վերջինիս անդամներից մեկը օրերս հայտարարել է, որ իրանական դեղագործական ընկերություններից մեկը մարտի 5-ից սկսել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որոնք կարող են տևել մի քանի շաբաթ ևս։
Ակնկալվում է, որ դրական արդյունք ստանալու հավանականությունը բավական մեծ է։
Ընկերությունը հայտարարել է, որ հաջողության դեպքում դեպքում կսկսվեն դեղերի զանգվածային արտադրությունն ու վաճառքը։
Դե ինչ, կարծես թե մեր հարավային հարևան ու բարեկամ երկիրը բավականին լուրջ է տրամադրված և ցանկանում է այս վիրուսի դեմ պատերազմում հաղթանակած դուրս գալ։
Մեզ մնում է միայն հուսալ, սպասել և հաջողություն մաղթել նրանց։