«Սերիական մարդասպան» տերմինն առաջ է եկել 19-րդ դարի վերջում։ Սակայն սա չի նշանակում, որ նախկինում մարդասպաններ չեն եղել։ Վաղ ժամանակներից գոյութուն ունեն մի շարք պատմություններ և առասպելներ, որոնք պատմում են սերիական մարդասպանների ահասարսուռ հանցագործությունների մասին։
Առաջարկում ենք ծանոթանալ պատմության 5 ամենադաժան մարդասպանների պատմությանը։
Լյու Պենգլի
Լյու Պենգլին Ցզիդունի արքայազն էր և կայսեր զարմիկը։ Նա հայտնի էր իր դաժանությամբ։ Իր համախոհների հետ միասին նա հարձակվում էր գյուղերի վրա և հանուն հաճույքի թալանում ու սպանում տեղի բնակիչներին։ Հայտնի է, որ նա սպանել է ավելի քան 100 մարդու։ Մարդիկ բոլորը վախենում էին Լյու Պենգլիից։ Վերջիվերջո նրա հանցանքերի մասին իմանում է կայսրը, սակայն ոչ թե մահապատժի է ենթարկում նրան, այլ ուղղակի զրկում է բոլոր տիտղոսներից և ունեցվածքից։
Անուլան՝ Անուրադհապուրից
Այս կնոջ դաժանությունը նրա սիրահարվելու արդյունքն է։ Արքայադուստր Անուլան, սիրահարվելով պալատական պահակին, սպանում է իր ամուսնուն։ Այնուհետև նա սիրահարվում է ատաղծագործին, և բնականաբար թունավորում է նախկին սիրեկանին։ Այնուհետև արքայադուստրը սիրահարվում է անտառապահին և ազատվում է ատաղծագործից։ Այնուհետև հայտնվում է պալատական քահանան, որի պատճառով Անուլան սպանում է անտառապահին։ Քահանայի հետ նա ապրում է ընդամենը 6 ամիս, և կրկին թունավորում է նրան։ Այս պատմությունը շարունակություն կունենար, եթե թագուհուն չզրկեին գահից և չայրեին նրան։
Զու Շենատիր
Զու Շենատիրը պատմությանը հայտնի առաջին սերիական մարդասպաններից մեկն է։ Նա ապրել է Եմենում՝ 5-րդ դարում և եղել է վաճառական։ Այն ժամանակ բարձրաստիճան մարդկանց կողմից շատ սպանություններ էին իրականացվում, քանի որ նրանց դիրքը թույլ էր տալիս խուսափել պատժից։ Եվ Զու Շենատիրը ևս բացառություն չէր։ Նա իր ամրոց էր հրավիրում տղաների, այնուհետև տանջում էր նրանց և վերջում ցած նետում պատուհանից։ Նրա զոհերի քանակը հայտնի չէ, սակայն խոսքը գնում է տասնյակների մասին։ Սակայն նրա զոհերից մեկը չի ցանկանում համակերպվել իր ճակատագրի հետ և դանակով հարվածում է մարդասպանին, ինչն էլ դառնում է վերջինիս պատմության ավարտը։
Էլիս Քիթելեր
Էլիս Քիթելերն առաջին կինն էր, որը Եվրոպայում կանգնեց դատարանի առջև՝ մեղադրվելով կախարդանքի մեջ։ Նա մեղադրվում էր իր երեք ամուսիններին թունավորելով սպանելու մեջ։ Իսկ երբ «վհուկի» չորրորդ ամուսինը հիվանդանում է՝ նրա երեխաները որոշում են, որ Էլիսը թունավորել է նրան։ Նրան մեղադրում էին նաև քրիստոնեությունը մերժելու, թալիսմաններ կրելու և չարքերի հետ կապ ունենալու մեջ։ Դատարանը Էլիսին մեղավոր ճանաչեց և նրան այրեցին խարույկի վրա։
Ելիզավետա Բատորի
Ելիզավետա Բատորին ծնվել է Տրանսիլվանիայում՝ 1560 թվականին։ Իր արարքների շնորհիվ ստացել է «Արյունալի դքսուհի Բատորի» անունը։ 1610 թվականին Հաբսբուրգների պալատ աղջիկների զանգվածային սպանությունների մասին լուրեր էին հասնում, որը տեղի էր ունենում դքսուհուն պատկանող Չախտիցյան ամրոցում։ Բատորին կարծում էր, որ աղջիկների արյունը օգնում է երիտասարդ մնալ։ Բատորիին և նրա համախոհներին ձերբակալում են, և դքսուհին իր կյանքի վերջին տարիներն անց է կացնում բանտում։