Ընտրեք նկարում մեքենա վարելիս ձեռքերի ձեր դիրքը և իմացեք՝ դա ինչ է նշանակում:
1. Մինիմալիստ
Փորձում եք կյանքն այնքան պարզեցնել, որքան հնարավոր է: Ձեզ չեք շրջապատում անպետք իրերով և մարդկանցով, որպես ընկեր ընտրում եք ամենաուղիղ և անկեղծ մարդակնց: Բայց այն, որ դուք մինիմալիստ եք, չի նշանակում, որ ձեզ հետ ձանձրալի է:
2. Հումորիստ
Ձեր ուղեղը մշտապես տարատեսակ խենթ մտքեր է հղանում: Շատ զվարճալի և եռանդուն մարդ եք: Կրեատիվի իսկական հանճար եք, ձեր արտիստիկ ունակությունները շատ ընկերների են գրավում:
3. Խաղաղարար
Վեճեր չեք սիրում, դրանք ձեզ տխրեցնում և հանում են ներքին հավասարակռությունից: Եթե երբևէ բարձրացնում եք ձեր ձայնը, ձեր հարազատները զարմանում են և հասկանում, որ դա լուրջ է:
4. Պերֆեկցիոնիստ
Շատ ուշադրություն եք դարձնում մանրամասներին, սիրում եք, երբ ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում: Հստակորեն համոզված եք, որ եթե ինչ-որ բան անել, ապա լավ: Միշտ կոկիկ և լավ տեսք ունեք:
5. Խուճապի մեջ ընկնող
Հաճախ եք պայքարում ձեր վախերի դեմ: Կարող եք մի քանի անգամ տուն վերադառնալ՝ ստուգելու՝ արդյոք բոլոր դռները փակ են, արդուկն անջատված է: Նախընտրում եք ռիսկի չդիմել և վստահում եք միայն ստուգված և հուսալի մեթոդներին:
6. Արկածախնդիր
Էքստրեմալ զբաղմունքներ եք սիրում: Ձեր կյանքի նշանաբանն է՝ «լիարժեք ապրել»:
7. Ղեկավար
Դուք ի ծնե առաջնորդ եք: Իրավիճակը ձեր վերահսկողության տակ վերցնելու, հստակ և վճռականորեն կառավարելու տաղանդ ունեք: Շրջապատողները ձեզ դիմում են խորհրդի և աջակցության համար:
8. Հուսալի
Մարդիկ ձեզ սիրում են: Դուք հսկայական աջակցություն եք ձեր ընտանիքի և ընկերների համար: Անկեղծորեն ուրախանում եք ուրիշների հաջողությունների համար և չեք ամաչում ձեր հիացմունքն ուրիշներին հայտնելուց:
9. «Զիլ տղա»
Սովոր չեք ամեն ինչ սրտին չափազանց մոտ ընդունել, շրջապատողներին կարող է թվալ, որ ձեզ համար ամեն ինչ միևնույն է: Նույնիսկ կյանքի ամենածանր շրջաններում դուք ինքնավստահ և հանգիստ եք: Ձեզ համար ամեն օրը տոն է:
10. Տանկ
Դուք միշտ զբաղված եք, ձեր ճանապարհին հանդիպողների հետ գլուխ դնելու ժամանակ չունեք: Խնդրի լուծման ուղղությամբ գլուխ կոտրելու փոխարեն նախընտրում եք ամեն կերպ առաջ գնալ: Նպատակասլաց եք: