Հանրային և անձնական բարեկեցությունը ստեղծվում է միայն ու միայն աշխատանքով: /թալանով, արյամբ ու գողությամբ կուտակածը բարեկեցություն չէ- վայրենություն է/:
Կա 2 տեսակի աշխատանք- վարձատրվող և ինքնակամ- չվարձատրվող:
Օրինակ տանը կատարածը ինքնակամ է, սկսած երեխա դաստիարակելուց, վերջացրած զուգարանը մաքուր պահելը, կամ տունը նորոգելը: Իսկ վարձուն բոլորը գիտեն, կրկնելն է անիմաստ:
Այս առումով խնդիր է առաջանում, իսկ փողոցը կարգին պահելն ում գործն է- պետության , թե մասնավոր կոնկրետ մարդու՞:
Հայ խրոխտները կասեն- իհարկե պետության գործն է, բա ես հարկեր եմ վճարում, թող սարքեն!!!!!:
Արևմտյան հանրային գիտակցությունն ու մշակույթը այլ մոտեցում ունեն, ասոււմ են, ես էլ, պետությունն էլ անենք, իրար օգնելով և համագործակցելով: Արդյունքում, հայկական պետություն կոչված անոմալիայում ոչ մի դրական գործ չի արվում:
ԵՎ գործը չանելով պետությունը բոլորին իջեցրել է անմարդկայինի մակարդակ՝ իրենից կախվածության մեջ է դրել բոլորին ու քարկապ գցել ամեն ինչ հենց իր վրա: Ցանկացած հարցով պետության միակ պատասխանը "չէ"-ն է:
Քաղաքական երևելիներին թվում է, թե պետք է ստիպել պետությանը, որ անի իր պարտականությունները եղած ինստիտուտներով ու սահմանադրությամբ ու այլ ֆորմալ թղթի կտորների ուժով:
Իրականում անելիքը հակառակն է:
Մարդիկ նարդի խաղալու փոխարեն, պետք է անձնապես, ազատ ժամանակը ամեն քայլափոխի ծախսեն հանրօգուտ աշխատանքի վրա ու պետությանը զրկեն իրենց տնօրինելու ու գլխներին նստելու մոնոպոլիայից:
Գյուղերում կարող են միանալ ու մշակությունը միասին անել, փողոցները, տները բարեկարգեն, չորանոցներ ու այլ ընդհանուր միջոցներ սարքեն: Քաղաքներում էլ հազար ու մի միացյալ անելիք կգտնվի:
Դրանով իշխանավորը կտեսնի, որ կորցնում է չէ ասելու, իշխելու լծակները և իհարկե կսկսի արգելել որէևէ նորմալ բան անելը:
Այ այդտեղ արդեն միակ անելիքը արգելողին հանրային ամենավերջին քֆուրներով զարդարելն է: ԵՎ եթե դա էլ չօգնեց՝ գլուխը կիրպիչով ջնջխելը:
Նորից ու նորից հասնում ենք այն մտքին, որ բոլոր անելիքները մեր ներսում են՝ մենք պետք է սկսենք ու անենք, ամեն ինչը: ԵՎ հենց դրա շնորհիվ պետությունը ետ կվերցնենք քրեականից ու տականքից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/546875365371537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել