Առողջապահության բյուջեն 2020 թվականին կազմում է 110,9 մլրդ (!) դրամ: Մի հատ արտաբերեք 110,9 մլրդ դրամ... Ու այս հանգամանքը մի կողմ դրած՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իրականացնում է դրամահավաք, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ԸՆԴԱՄԵՆԸ 1 մլն (չխառնել մլրդ-ի հետ) դրամ արժողությամբ 2 մոնիտոր: Հիմա հարց` ամոթ չի՞... «Տնտեսական հեղափոխություն» խոստացած քաղաքական ուժի ներկայացուցիչը (ում վերաբերվում եմ հարգանքով), փաստացի, ծննդատան գործունեության ծախսերը կրկին դնում է ժողովրդի ուսերին:
Ամոթ է, գոնե դուք չպիտի նման քայլի գնաք և ցույց տաք, որ խաբել եք ժողովրդին։
Հարգելի Սոֆյա Հովսեփյան ջան, Ձեր (կամ առողջապահության նախարարի) մի ամսվա պարգևավճարը ծախսեք և ձեռք բերեք այդ մոնիտորները։ Չի լինում, որ դուք վայելեք, իսկ ժողովուրդը ճկռի...