Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպմանը հանրայնացրեց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման իր խաղաղության ծրագիրը՝ դարի գործարքը։ Ծրագրի առանցքը երկու կետերն են՝ Երուսաղեմը Իսրայելի անբաժանելի մասն է, ստեղծվելու է պաղեստինյան պետություն։ Մի կողմից սա հնարավորություն ա պաղեստինցիների համար վերջապես իրականացնելու իրենց վաղեմի երազանքը։ Մյուս կողմից՝ պաղեստինյան պետության ստեղծման շանսերը, ըստ իս, բավական ցածր են։ Ըստ ամենայնի, եթե նույնիսկ պաղեստինյան կողմը համաձայնի այս ծրագրին, Իսրայելը ստանում ա Երուսաղեմը, բայց ձախողելու ա պաղեստինյան պետականության հիմնումը։ Արդեն ակնհայտ ա, որ պաղեստինցիները չեն համաձայնելու ծրագրին, Նեթանյահուն ու Թրամփն էլ ասելու են՝ դե, դուք չեք ուզում պետություն ունենաք, ո՞վ ա մեղավոր... Ու սենց, ամեն ինչ կսկսվի նորից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: