Ներկայացնում ենք ոտքերի ցավից ազատվելու միջոցներ:
Առաջարկված խորհուրդները և վարժությունները կարող են մեղմացնել ցավը, նաև լուրջ հիվանդությունների կանխարգելիչ կլինեն:
Մատների բարձրացում
Այս վարժությունը կանգնած է արվում: Ճկույթդ բարձրացրու բութ մատի բարձրությամբ: Հետո իջեցրու բութ մատդ՝ մյուսը բարձրացնելով: Կրկնիր 5 անգամ ամեն ոտքի համար:
Ոտնաթաթերի և ոտքերի մատների լարվածություն
Հարմար նստիր հատակի վրա, ոտքերդ ուղիղ պահիր: Թեթև շարֆի կամ կտորի օգնությամբ ոտնաթաթերդ ձգիր դեպի քեզ՝ մատներով թեթևակի դիմադրելով: Պետք է զգաս լարվածությունը ոտնաթաթերում: Այս վարժությունը մի քանի անգամ արա:
Մերսում թենիսի գնդակի միջոցով
Վերցրու թենիսի գնդակ կամ բիլիարդի գունդ: Կանգնիր գնդակի վրա և թեթև շրջանաձև շարժումներ արա՝ թեթև սեղմելով այն:
Թուլացնող վարժություն
Բոբիկ կանգնած աշխատիր քաշդ փոխադրել ոտքի արտաքին մաս: Մոտ 10 վայրկյան կանգնիր մատներիդ վրա: Կրկնիր 10 անգամ: Ավելի լավ է՝ այս վարժությունն անել հողի կամ ավազի վրա կանգնած:
Բժշկական գնդակ
Հատակին պառկած գնդակի վրա դիր ոտնաթաթերդ և աշխատիր ոտքերով այնպես սեղմել, որ մատներդ հենվեն հատակին: Կրկնիր 15 անգամ:
Հարմար կոշիկ կրիր
Միշտ կրիր կոշիկ, որը ոտքիդ հարմար է: Դա ոտքերիդ հնարավորություն կտա ճիշտ շնչելու և պակաս զգալու լարվածությունը:
Ձգվիր
Յոգայով կամ պիլատեսով զբաղվիր: Դա կօգնի պահել մարմնի բարձր տոնուսը, նաև լավ է ազդում հոդերի վրա:
Անգլիական աղով վաննա
Անգլիական աղը նպաստում է տոքսիններից օրգանիզմի մաքրմանը:
Բոբիկ քայլիր
Դա շատ օգտակար է: Հատկապես քարերով կառուցված հատուկ ուղիով քայլելը: