Հարգելի ընկերներ,
Ինչպես բոլորիդ հայտնի է, ես տևական ժամանակ հանդես եմ գալիս սուր քննադատությամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ:
Ինձ որևէ կերպ բովանդակային կամ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունենալով՝ առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները լուծարել են ավագ եղբորս աշխատանքային հաստիքը: Նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված կարգով աշխտանքից ազատելու եղբորս, սակայն իրենց քաղաքական իմպոտենցիայի «բուժումը» գտել են վարչական լծակի կիրառման մեջ` հույս ունենալով, որ կկարողանան ինձ լռեցնել:
Կասեմ հետևյալը` ոչ մի բժշկի համար հեշտ չէ աշխատավայր փոխել, բայց դա անհնարին էլ չէ, ուստի շուտով հավելյալ կտեղեկացնեմ եղբորս նոր աշխատավայրի մասին:
Առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները և մարիոնետները անցան թույլատրելի սահմանը և, ինչպես բնորոշ է իրենց աշխատելաոճին, փորձեցին ներքաշել իմ ավագ եղբորը իրենց կեղտոտ խաղերի մեջ: Իրենք օգտագործեցին իրենց վերջին փամփուշտը...
Հ.Գ. Տղերք, այլևս փամփուշտ չկա... Սկսեք մտածել, թե ինչով եք արդարանալու, որովհետև դա հեշտ չի լինելու: Խոստանում եմ: