Մարալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը՝ գյուղական համայնքներում:
Այս ամբողջ բնակչությանը սպասարկում է Մարալիկի ծննդատունը, որտեղ, օրինակ, նախորդ տարի եղել է 106 ծնունդ:
Գյումրի քաղաքի բնակչությունը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմում է 118.600 մարդ, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ 52.000 մարդ:
Բնական է, որ Մարալիկում, բնակչության քանակից ելնելով, ծնունդների թիվը պետք է ավելի քիչ լինի, քան Գյումրիում կամ Արթիկում, սակայն 19.100 բնակչի հաշվով 106 ծնունդը շատ լավ ցուցանիշ է, և կարծում եմ, որ ձեր սրտի #PRADOվինուտի նախարարի անհատական հրամանը, որով նա որոշել է Մարալիկի ծննդատունը փակել, չի բխում բժշկական ծառայությունների մատուցման հասանելիության և մատչելիության, ինչպես նաև արդյունավետ կառավարման սկզբունքներից, այլ ուղղակի հանդիսանում է սեփական «երազանքները» իրականացնելու մոլուցք, ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը:
#արդար է