Հունվարի 6-7․ նախապատմություն
ԱՄՆ մերժել է վիզա տրամադրել Իրանի ԱԳ նախարար Զարիֆին այսօր ՄԱԿ-ում կայանալիք նիստին ելույթ ունենալու համար։

ԱՄՆ մի քանի հազար զինվորական է տեղափոխում իր ռազմաբազաներ տարածաշրջանում, կայանել է 3 HIMARS հրթիռային կառավարման կայան Սիրիայում ՝ Իրաքի սահմանին, տեղափոխել է 6 B-52H Stratofortress հեռահար ռմբակոծիչ Հնդկական օվկիանոսի բազա։

Հունվարի 8․ այսօր

Ժամը 01։20 (5 օր առաջ Սոլեյմանիի սպանության ժամին)

Երկրի արևմուտքում գտնվող Կերմանշահ ռազմաբազայից Իրանը 15 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում գտնվող ամերիկյան Ալ-Ասադ (10 հրթիռ) ու Էրբիլում (1 հրթիռ) գտնվող ռազմաբազաների ուղղությամբ։ 4 հրթիռ վայր են ընկել։ ՉԻ ԶՈՀՎԵԼ ոչ մի մարդ։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ հարվածը եղել է համարժեք պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանությանը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրությանը ինքնապաշտպանության մասին դրույթների։

Վաղ առավոտ

Թեհրանի օդանավակայանից բարձրացած ուկրաինական Բոինգ 737 քաղաքացիական ինքնաթիռը վայր է ընկել։ Զոհվել է ինքնաթիռում գտնվող բոլոր 179 ուղևորները, որոնցից՝ 147 իրանցի, 32՝ արտասահմանցի։

Ժամը 7-8

Երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան շրջանում 4,5 ու 5,5 մագնիտուդով։

Հետաքրքիր

* Թրամփի առավոտը նախատեսված բրիֆինգը չի կայանալու։
* ՕՊԵԿ ղեկավարը Թրամփին նամակով հայտնել է, որ իրավիճակի սրումը ապակայունացնելու է շուկան, ու որ ՕՊԵԿ-ը չի կարող միայնակ նավթի գինը կայուն պահել։
* Թրամփը հայտարարել էր, որ, ի պատասխան Սոլեյմանիի սպանության, Իրանի հնարավոր գործողություններին տալու են ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ ուժեղ պատասխան։
* Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այսօրվա հարվածները ՀԱՄԱՐԺԵՔ են Սոլեյմանիի սպանությանը, ու որ իրենք չեն ցանկանում պատերազմական գործողություններ։ «Մեր պատասխանով մենք հաղորդագրություն ուղարկեցինք ԱՄՆ-ին։ Այժմ ամեն ինչ ավարտված է»,- ասել է Զարիֆը։
* Բոլորի համար բացահայտ է, որ այս հարվածը, որը ուղղված է եղել, ոնց հասկանում եմ, այդ ռազմաբազաներում կայանած ռազմական տեխնիկայի դեմ ՀԱՄԱՐԺԵՔ պատասխան չէ։
* Գլխավոր եզրահանգումը․ Իրանը չի ցանկանում գնալ իրավիճակի սրացման, բայց պետք է արձագանք տրվեր փողոցներ լցրած միլիոնավոր մարդկանց ի պատասխան։ Պատասխանը եղավ ոչ կոշտ։

Հիմա պետք է սպասել՝ Թրամփի պատասխանը կլինի նույն կերպ իրավիճակը հանգստացնող, թե ամեն դեպքում նպատակը պատերազմն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել