Փաստորեն, Շիրակի մարզը գտնվում է առողջապահության նախարարության «ուշադրության» կենտրոնում...
Սկզբում նախարարը վիզ էր դնում փակել Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան, սակայն նրա մոտ չստացվեց:
Հետո նախարարը վիզ էր դնում փակել Գյումրու ծննդատունը։ Կարծում եմ, որ մինչև հիմա էլ վիզ է դնում։
Հետո փակվում է Գյումրու հակատուբերկուլյոզային դիսպանսերը։
Հիմա դադարեցվել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը։
Չլինի՞՝ նրանից է, որ վերը նշված հիմնարկների տնօրենները նախարարի «աջը» չեն պաչել և live մտնելով չեն գովել նրան, թե տեսեք-տեսեք՝ ինչ լավ նախարար ունենք, ոնց որ, օրինակ, գովում էր Շիրակի մարզի մեկ այլ բուժհիմնարկության տնօրեն։
Շիրակցի ընկերներ ջան, բա ինչո՞ւ եք լռել... Էդ երևույթը բոլորիդ դուռն ա թակելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigoryangev/posts/10216510199015320
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել