Երբեմն ականջները սկսում են այրվել: Նման եպքում ժողովուրդն ասում է, որ խոսում են քո մասին: Երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց բժիշկներն այլ կերպ են բացատրում այդ երևույթը:
Ականջները վառվելը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, ինչպիսիք են.
- Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքը,
- Բացասական հույզերը, ցանկացած սթրեսի, վախի հետևանքով առաջացած հաճախասրտությունը:
- Վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:
- Եղանակային անբարենպաստ պայմանները,
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
- Չափազանց նեղ գլխարկը։
Ականջները կարող են կարմրել նաև և մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝
- Հորմոնալ դիսբալանսը,
- Ինֆեկցիան,
- Հիպերտոնիան,
- Ցրտահարվածությունը,
- Ալերգիան,
- Ինսուլտը,
- Վնասվածքները,
- Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում:
Նյութի աղբյուր՝ http://armday.am/post/104581/zhoghovo-rdn-aso-m-e-erb-varvo-m-e-akanjy-apa-qo-masin-banbaso-m-en-bajts-irakano-m-da-ajl-ban-e-nshanako-m
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել