Հենրիխ Մխիթարյանի թեմային անդրադառնալով...
Շատ մարդ քննադատեց այն փաստը, որ ոմանք համացանցում սկսեցին հիմար ելույթներ ունենալ և մոռացան/ուրացան Հենրիխ Մխիթարյանի ունեցած վաստակը մեր երկրի ֆուտբոլի և մեր երկրի՝ միջազգային հարթակներում ներկայացման մեջ, սակայն այդ երևույթի պատճառագիտության մեջ ոչ ոք չուզեցավ մտնել և պրպտել, թե ինչո՞ւ են մարդիկ այդպես իրենց դրսևորում։
Ասեմ․ որովհետև մարդիկ անշնորհակալ են: Անշնորհակալ են դեռ շատ հին ժամանակներից: Այդ նույն մարդ արարածն էր, որ Քրիստոսին խաչեց ու հանցագործին ազատեց։ Այդ նույն մարդ արարածն է գնում բժշկի մոտ, խնդրում է բուժել և հետո հրապարակավ բժիշկներին թալանչի է անվանում։ Եվ ի վերջո, այդ նույն մարդ արարածն է, որ վատություն է անում իրեն լավություն անողներին: Դա հին պատմություն է... Դարեր ապրած պատմություն է... Եվ մարդու այդ տեսակի` ուրացող ու անշնորհակալ տեսակի հետ այսօր գործ ունեն բոլորը:
Ինչևիցե, մի չարացեք, չարանալով հնարավոր չէ փոխել մարդկանց... Մարդկանց առհասարակ հնարավոր չէ փոխել... Նրանք այդպիսին են և վերջ: