1. Դրեք բարձր նպատակներ և նշաձողեր
Հիշե՛ք, այն ամենը, ինչ անում են տղամարդիկ այս մոլորակում՝ 99% դեպքերում արվում է հանուն կնոջ: Տղամարդիկ ըստ էության քմահաճ չեն:
Նրանց հարմարավետ ժամանցի համար կբավարարեր նույնիսկ ընտանեկան բյուջեի 10%-ը:
Այնպես որ, կինը, որը ձգտում է ամուսնուն դարձնել միլիոնատեր, պետք է պարբերաբար ամուսնուն հիշեցնի իր երազանքների և նպատակների մասին:
Իսկ այն կինը, ով բավարարվում է քչով և երբեք ոչինչ չի խնդրում, արդյունքում ոչինչ էլ չի ստանա:
Տղամարդը առաջընթացի իմաստ չի տեսնում, եթե կնոջը առանց այն էլ ամեն ինչ ձեռք է տալիս:
2. Դադարել նրա փոխարեն կատարել գործերը
Շատ հաճախ այնպես է պատահում, որ կինը, տեսնելով թե ինչպես է ամուսինը աշխատավայրում բախվում դժվարությունների հետ, առաջարկում է նրան կիսել այդ դժվարությունները և սկսում է աշխատել ամուսնու հետ հավասար, ամբողջովին մոռանալով կնոջ իրական բնույթը:
Կնոջ կողքին, որը պատրաստ է իր ուսերի վրա վերցնել հայթայթողի պարտականությունները, տղամարդը կորցնում է իր ուժերը և մրցակցային ունակությունները:
Այդ դեպքում նրա համար դժվար կլինի դուրս գալ աշխատավարձի ավելի բարձր մակարդակ:
3. Տանը կազմակերպել հանգիստ միջավայր
Յուրաքանչյուր տղամարդ, անկախ այն բանից, պահակ է նա, թե ֆինանսական տնօրեն, անպայման իր կյանքում պետք է ունենա վայր, որտեղ կարող է հանգստանալ թե հոգով և թե մարմնով:
Ծանր աշխատանքային շաբաթից հետո հանգիստ տնային միջավայրը՝ միլիոնատեր դառնալու ճանապարհի պարտադիր փուլերից մեկն է:
4. Զբաղվել վիզուալիզացիայով
Զարմանալի է, բայց կանայք, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց ամուսնուն պատկերացնում են որպես «մեծ բոս», իրենց երևակայության մեջ մանրակրկիտ դիտելով նրա թանկարժեք կոստյումը, ժամացույցը, շփման գործնական շարժուձևը՝ մեծ շանսեր ունեն բարելավել ընտանիքի վիճակը ամուսնու ֆինանսական աճի հաշվին: Մի ծուլացեք:
5. Դուրս գալ կյանքի մի նոր մակարդակ
Ավելի պարզ ասած՝ դադարեք տնտեսել: Հետզհետե Ձեր կյանք մտցրեք առաջին կարևորության «էլիտար» ապրանքներ:
Ամենալավը գնելու սովորությունը հետզհետե կօգնի ամուսնուն անցնել եկամտի ավելի բարձր մակարդակի: