Երբեմն սառած վերջույթներ ունենալը նորմալ է։ Ոտքերն ու ձեռքերը միշտ առաջինն են սառչում և տաքանում են վերջինը։ Սա գոյատևելու մեխանիզմի անհրաժեշտ տարրն է։
Երբ մենք ցուրտ միջավայրում ենք հայտնվում, ուղեղը արյունատար անոթներին ստիպում է սեղմվել վերջույթներում։ Այս կերպ սահմանափակվում է արյան շրջանառությունը. արյունն ավելի քիչ է սառչում և օգնում է տաք պահել ավելի կարևոր օրգանները։
Երբեմն լինում է նաև այսպես. դուք այդքան էլ ցուրտ միջավայրում չեք գտնվում, բայց ոտքերն ու ձեռքերը սառչում են և հրաժարվում են տաքանալուց։ Ահա թե ինչի հետ կարող է կապված լինել սա.
Դուք հուզվում եք, սթրեսի մեջ եք
Սթրեսային պայմաններում ադրենալինի հայտնվելն արյան մեջ սովորական երևույթ է։ Այս հորմոնը օգնում է մոբիլիզացվել և պատրաստում է ձեզ «կռվիր կամ փախիր» իրավիճակին։ Պատրաստման ամենագլխավոր պահերից մեկը արյունատար անոթների փոքրացումն է։ Սպազմն անհրաժեշտ է այն դեպքում, երբ դուք կռվելու կամ փախչելու ընթացքում վնասում եք ձեռքը կամ ոտքը։ Այս դեպքում արնահոսություն քիչ կլինի, ինչը նշանակում է, որ ձեր կյանքը չի հատնվի վտանգի տակ։
Ի՞նչ անել
Ամենագլխավորը՝ հանգստացեք։ Սթրեսից դուրս գալուն պես ձեր ձեռքերն ու ոտքերը կրկին կտաքանան։
Ունեք խնդիրներ արյան շրջանառության հետ
Արյան վատ հոսքը վերջույթների սառչելու ամենատարածված պատճառներից մեկն է։ Արյան շրջանառության վատթարացման պատճառ կարող են դառնալ տարբեր գործոններ.
- Անհարմար դիրք, որը կարող է ճնշում գործադրել անոթների վրա,
- Երակների վարիկոզային լայնացում,
- Խոլեստերինի բարձր մակարդակ,
- Ծխել,
- Սիրտ-անոթային խանգարում,
- Նստակյաց կենսակերպ։
Ինչ անել
Եթե սառը ոտքերի խնդիրը ձեզ ամենուր հետապնդում է, ապա դիմեք թերապևտի օգնությանը։ Նա կօգնի պարզել, թե ինչն է արյան շրջանառության խանգարման պատճառը, և կտա պրոֆիլակտիկայի համար անհրաժեշտ խորհուրդներ։
Խնդիրներ ունեք երիկամների հետ
Երիկամների հետ կապված խնդիրները կարող են այտուցներ առաջացնել, որոնք ճնշում են գործադրում անոթների վրա և կրկին խանգարում են արյան շրջանառությանը։ Այտուցների հետևանքով առաջինը, որպես հետևանք, տուժում են վերջույթները։
Ի՞նչ անել
Հարկավոր է դիմել թերապևտի։ Նա ձեզ համար հետազոտություններ կնշանակի, որոնք կօգնեն ստուգել երիկամների աշխատունակությունը։ Նաև անհրաժեշտության դեպքում հաբեր կնշանակի, որոնք կօգնեն ազատվել այտուցներից և նրանց հետ կապված նախանշաններից։