Թեև ապագա ծնողներն իրենց երեխայի սեռը կարող են իմանալ բժշկական հետազոտության ժամանակ, այնուամենայնիվ մինչև հիմա պահպանվել են մի քանի միջոցներ, որոնց օգնությամբ նախկինում գուշակում էին երեխայի սեռը։
Յուրաքանչյուր ապագա մայրիկ իր հղիության ընթացքում առնվազն մեկ անգամ լսել է այդ միջոցների մասին։ Հնարավոր է, որ սրանք տատիկի պատմություններ են, սակայն նրանք, անկասկած, կշեղեն ձեր ուշադրությունը առաջին անգամ բժշկի այցելելուց առաջ։
Փոխվում է մաշկը
Շատ հղիների մոտ օրգանիզմում հորմոնների վերադասավորման պատճառով տեղի են ունենում մաշկի զգալի փոփոխություններ։ Համարվում է, որ եթե մաշկը ճարպոտ է դարձել, ապա աղջիկ է ծնվելու, իսկ եթե չոր՝ տղա։
Փորի սև գիծ
Ուղղահայաց գիծը, որը հայտնվում է հղիների փորի վրա, նույնպես կարող է հուշել երեխայի սեռը։ Եթե գիծը պորտից չի անցնում, ապա աղջիկ է ծնվելու, իսկ եթե շարունակվում է, ապա՝ տղա։
Թեստ սոդայով
Այս տարօրինակ միջոցն ասում է, որ եթե երկու գդալ սոդա լցնեք հղի կնոջ մեզի մեջ, և այն թշշա, ապա տղա է ծնվելու, իսկ եթե ոչինչ տեղի չունենա, ապա՝ աղջիկ։
Մազեր մարմնի վրա
Եթե մազերը սկսում են սովորականից ավելի արագ և հաստ աճել, դա նշանակում է, որ տղա է ծնվելու։ Եթե որևէ փոփոխություն չկա, ապա աղջիկ է լինելու։
Նույնը վերաբերում է նաև գլխի մազերին․ խիտ և փայլուն մազերը նշանակում են, որ տղա եք ունենալու, իսկ եթե նրանք թուլանում են, ապա աղջիկ է ծնվելու։
Քնի դիրքը
Համարվում է, որ եթե հղին քնում է ձախ կողմի վրա, ուրեմն տղա է ծնվելու, իսկ եթե աջ՝ աղջիկ։