Դուք երբևէ ցանկություն չե՞ք ունեցել թափանցելու ուրիշների գիտակցության մեջ և իմանալու, թե ինչ են նրանք ձեր մասին մտածում:
Եվ այսպես, այսօր մի հետաքրքիր թեստ ենք առաջարկում. նայեք նկարին և ասեք, թե ինչ եք տեսնում առաջինը՝ կնոջ մարմին, թե տղամարդու դեմք:
1. Եթե դուք կնոջ մարմին եք տեսել առաջինը.
Սա նշանակում է, որ ձեր անձի հիմքում ընկած է առատաձեռնությունն ալտրուիզմը: Շրջապատի մարդիկ հիանում են կյանքի նկատմամբ ձեր դրական վերաբերմունքով: Երբ աշխատում եք թիմում, ձեր աշխատասիրությունը խոսում է ինքն իր մասին: Բացի այդ դուք շատ շփվող եք և նրբանկատ:
Սակայն ձեզ վրա ազդում է շրջապատի մարդկանց էներգիան, լինի դա դրական թե բացասական, այդ պատճառով դուք շատ ընտրողաբար եք մտերիմների հարցում: Դուք վերահսկողության տակ եք պահում ձեր զգայական վիճակը և կարողանում եք առողջ սահմաններ գծել, երբ դա ուրիշներին է վերաբերում:
2. Եթե դուք տղամարդու դեմք եք տեսել
Դուք վարպետորեն կարողանում եք վերահսկել ձեր զգացմունքներն ու հույզերը: Օտար մարդը դժվար թե կարողանա առաջին հայացքից ասել, որ դուք ինչ-որ հարցով անհանգիստ եք:վ Թիմում աշխատելիս դուք աչքի եք ընկնում առաջնորդի ձեր հատկություններով և էներգիայով: Դուք հեշտությամբ կարողանում եք մարդկանց ձեր հետևից տանել:
Ձեր գիտակցությունը շատ տրամաբանված է և վերլուծելու հակումով: Այդ պատճառով դուք կուրորեն չեք հետևում ամբոխին: Դուք հետաքրքրասեր, անկեղծ ու ուղիղ մարդ եք, որն աչքի է ընկնում շատ դրական աուրայով: