«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ կարող է քննարկվել դատավորներին նախատեսված տարիքից շուտ թոշակի ուղարկելու կառավարության նախագիծը:
Շատերի պնդմամբ՝ այդ նախագիծը խնդիրներ ունի սահմանադրականության հետ, և չի բացառվում, որ ընդդիմությունը ձայների 1/5-րդով դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այս նախագծի սահմանադրականությունը: Եվ եթե ՍԴ-ն հիմնավորի նախագծի հակասահմանադրական լինելը, դրանով մի կողմից կխայտառակվի իշխանությունը, մյուս կողմից՝ կկանխի օրենքի ընդունումից օգտվել ցանկացողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել