«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ Կարեն Համբարձումյանը, ով ի պաշտոնե կոչված է պայքարելու համակարգի կաշառակերների դեմ, ինքն է հեռացվել պաշտոնից ՊԵԿ աշխատակիցների բաղձալի «տարին փակելու» գործընթացի արդյունքում։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հարկատուների հետ «տարին փակելու» օպերացիան այդքան էլ բարեհաջող չի անցել։ «Տարին փակելը» հարկայինում բոլորին հայտնի տերմին է։ Ամեն տարի դեկտեմբերին տեղի են ունենում տարվա ընթացքում «եփած» հարկատուների վիթխարի մուծումները ՊԵԿ չինովնիկներին՝ տարվա ընթացքում թաքցրած հարկի 50 տոկոսի չափով։
Ըստ լուրերի՝ հենց այս գործընթացում Համբարձումյանին «քաշել» են։ Ուշագրավ է, որ Կարեն Համբարձումյանը ՊԵԿ-ից ազատվում է արդեն երկրորդ, թե երրորդ անգամ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: