«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը այժմ էլ որոշել է զբաղվել ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և երիտասարդությամբ՝ ներկայացնելով այս ոլորտների զարգացմանը վերաբերող ռազմավարության նախագիծ:
Պետք է ասել, որ ռազմավարությունը բավական խոստումնալից է, քանի որ դրանով նախատեսվում է Երևանում լողի պետական մարզադպրոցի կառուցում, մարզկենտրոններում լողի փակ մարզադպրոցների կառուցում, փակ և բաց հրաձգարանների կառուցում և այլ բազմաթիվ միջոցառումներ:
Միայն թե այս ռազմավարությամբ անհայտ է մնում, թե այդ ամենը երբ պետք է իրականացվի՝ 2050թ. առա՞ջ, թե՞ հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել