Մեր մարմինը բազմաթիվ կենսաբանական գործընթացների և համակարգերի բարդ համադրություն է, որոնք ոչ միշտ են հասկանալի, և պաշտպանական մեխանիզմն էլ դրանցից մեկն է։
Ահա 5 զարմանալի բաներ, որն անում է մեր օրգանիզմը, սակայն որոնց մասին մենք չգիտենք։
Զկրտոց
Երբ մենք շատ արագ ենք ուտում, կուլ ենք տալիս մեծ կտորներ կամ ուղղակի շատ ենք ուտում, դա գրգռում է թափառող նյարդը, որն անցնում է ստամոքսի միջով։ Արդյունքում առաջանում է զկրտոցի նոպա։
Հորանջոց
Հիմնականում մենք հորանջում են, որպեսզի հովացնենք ուղեղը, երբ այն շատ է ծանրաբեռնվում։
Փռշտոց
Սովորաբար մենք փռշտում ենք, երբ շնչուղիների մեջ մեծ քանակությամբ ալերգիններ, մանրէներ, փոշի և այլ գրգռիչներ են առաջանում։ Այս միջոցով մեր մարմինն ազատվում է «աղբից»։
Մաշկի կնճիռապատում
Այն, որ մատների ծայրերը սկսում են կնճիռապատվել, իրականում շատ կարևոր է։ Մարմինը բախվում է մեծ քանակությամբ խոնավության հետ և հասկանում, որ, ամենայն հավանականությամբ, շրջապատող միջավայրը սայթաքուն է։ Այդ պատճառով մատների մաշկն ընդունում է այդպիսի տեսք, որպեսզի ավելի հեշտ կառավարվի սայթաքուն մակերեսները։
Հիշողության մասնակի կորուստ
Սովորաբար սա տեղի է ունենում մեր կյանքի ամենտհաճ պահերին։ Մեր ուղեղը բառացիորեն փորձում է ջնջել մեր հետ տեղի ունեցած տհաճ երևույթները։