Ներկայացնում ենք անձը բացահայտող թեստ:
Նայեք այս նկարին և մտածեք՝ կանանցից որն է տղամարդու կինը:
Եթե կարծում եք, որ կնոջ դերին առավել հարմար է ձախ կողմի աղջիկը, դուք հավանաբար ձգտում եք համընդհանուր ուշադրության: Եթե կին եք, ամուսնությունից ակնկալում եք առաջին հերթին սեր և հարմարավետություն: Ձեզ դուր է գալիս, որ ձեզ տանեն ձեռքերի վրա, փայփայեն: Եթե տղամարդ եք, ձեզ համար շատ կարևոր է կարգավիճակը և ինքնահաստատվելու հնարավորությունը: Ուզում եք, որ ձեր կարծիքի հետ անպայման հաշվի նստեն, որ այն հարգեն և ձեր մեջ հեղինակություն տեսնեն:
Եթե ընտրեցիք աջ կողմի աղջկան, դա խոսում է այն մասին, որ մարդու ներքին լիությունը ձեզ համար ավելի կարևոր է: Եթե կին եք, ձգտում եք կանացի պարզ երջանկության, որը թեկուզ բոլորը չտեսնեն, բայց հաստատ ջերմացնի ձեզ: Եթե տղամարդ եք, գիտեք, որ երջանկությունը և բավարարվածությունը պարզ բաներում է: Կարողանում եք որոշումներ ընդունել, բայց չեք ձգտում ոչ ոքի վերահսկել, գնահատում եք հոգատարությունը և կարողանում եք ոչ պակաս հոգատար լինել: