Ի լրումն նախորդ գրառմանս, ու որպեսզի մի փոքր էլ ավելի պարզ լինի, թե Իրանի ցույցերի դեպքում քարոզչության ինչ մակարդակի հետ գործ ունենք, բերեմ մի օրինակ․ ուրեմն՝ Ֆրանսիայում գործող, Իրանում, Իրաքում, մինչև 2009թ․ նաև ԵՄ, իսկ 2012թ․ ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց համարվող «Մոջահեդին-է Խալղ» կառույցի պաշտոնական ներկայացուցիչը չի հավատում ու վստահում բրիտանական BBC լրատվականի պարսկալեզու ծառայությանը, որը փորձում է այս ընթացքում որոշակի (կրկնում եմ, որոշակի) անաչառություն ցուցաբերել, և «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ համարելով վերջինս «Ֆեյք նյուզ» տարածող և ԻԻՀ իշխանությունների շահերն սպասարկող լրատվամիջոց։

Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ աստիճանի է ամեն ինչ խառնված իրար, ու ինչ տիպի քարոզչական պայքար է գնում, որը կարելի է նույնիսկ ինչ-որ տեղ տարրերային համարել։

Ու հիմա այս քարոզչական քաոսում փորձել զոհերի, ցույցերին մասնակցող իրանական քաղաքների մասին հստակ թվեր հրապարակել, ըստ իս, առնվազն ճիշտ չէ։

BBC-ն իրանական իշխանությունների մեդիա հովանավոր։ 

#ՑույցերԻրանում
#Քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել