Չնայած նրան, որ շատ ջուր խմելու շուրջ գոյացել են բազմաթիվ հակասական կարծիքներ, այնուամենայնիվ, դրանք բոլորը համաձայնության են գալիս այն բանի շուրջ, որ ջրի չափավոր օգտագործումը միայն օգուտ է բերում: Եթե օրգանիզմում ջրի պահանջը բավարարված է, մենք մեզ առույգ է ակտիվ ենք զգում: Ըստ էության, մեր մարմինը նույնպես կազմված է ջրից, և հենց դրա շնորհիվ է ներդաշնակ գործում: Ներկայացնում ենք ջրի օգտագործման ճիշտ չափաբաժինները:
Օրվա ճիշտ քանակը
Կորուստները կոմպենսացնելու համար կարևոր է օրվա մեջ օգտագործել բավականաչափ ջուր: Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց բավական է օգտագործել օրական 3լ ջուր, իսկ կանանց՝ 2,2լ:
Հիվանդություններ և առհասարակ ոչ առողջ ֆիզիկական վիճակ
Սրտային և երիկամային հիվանդությունները պահանջում են ջրի ավելի քիչ քանակություն: Լավ է հետևել բժշկի նշանակած չափաբաժնին: Տենդի կամ փորլուծության դեպքում՝ հակառակը, հեղուկի շատ օգտագործումն օգտակար է:
Ֆիզիկական ակտիվություն
Նույնիսկ չնչին ֆիզիկական ակտիվությունը դուրս է հանում հեղուկը օրգանիզմից: Ակտիվ ֆիզիկական ապրելակերպ վարելու դեպքում պետք է ավելացնել օրվա մեջ ջրի կիրառման քանակը 1-2 բաժակով:
Հղիության շրջան
Հղիության և կրծքով կերակրելու շրջանում կանանց օրգանիզմում ավելանում է ջրի պահանջը: Խորհուրդ է տրվում խմել օրական մինչև 2,5 կամ 3լ ջուր:
Շրջակա միջավայրի ջերմաստիճան
Իհարկե, կլիման նույնպես կարևոր է: Շոգ օրերին խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկի քանակը:
Ի վերջո, ամեն մարդ ինքն է զգում ջրի իր ճիշտ չափաբաժինը՝ անկախ գիտական հետազոտություններից: Իսկ հասկանալ դա կարելի է սեփական ինքնազգացողությանը հետևելու միջոցով: