Կարծիք կա, որ կանայք մարմնավաճառ են դառնում կյանքի լուրջ խնդիրների պատճառով, ինչը նրանց զրկում է այլ եղանակով գումար վաստակելու հնարավորությունից։ Սակայն ԱՄՆ-ի Պերդյուի համալսարանի գիտնականները չեն բավարարվել գուշակություններով և անց են կացրել հետազոտություն, ինչի արդյունքում պարզել են, թե էլ ինչի պատճառով են կանայք իրենց նվիրում հնագույն մասնագիտությանը։
Հետազոտության արդյունքները շատ կզարմացնեն Ձեզ, քանի որ, ինչպես պարզվում է, կանայք իրենց մարմնի վաճառքը սկսում են ամենևին էլ ոչ դժբախտ ճակատագրի պատճառով։
Սպասարկման այս ոլորտը լի է գաղտնիքներով և միֆերով։ Օրինակ՝ նրանցից մեկի համաձայն՝ բոլոր մարմնավաճառները դժբախտ են և այդ աշխատանքը կատարում են, քանի որ անելանելի վիճակի մեջ են գտնվում։
Սոցիալական հոգեբանության դոկտոր Ջաստին Լեմիլյեն փորձել է պարզել, թե իրականում ինչու է դա տեղի ունենում։ Դրա համար նա հետազոտություն է իրականացրել, որին մասնակցել են 200 սեքս-աշխատակիցներ, ովքեր բացահայտել են իրենց աշխատելու իրական պատճառները։
Պարզվել է, որ աղջիկների մեծ մասն իր կամքով է սկսել մարմնավաճառությամբ զբաղվել։ Այս մասնագիտությունը նրանց հետաքրքիր և եկամտաբեր է թվացել։ Որոշ ժամանակ այս ոլորտում աշխատելուց և բոլոր դրական և բացասական կողմերը վերլուծելուց հետո նրանք անկեղծացել են, որ չեն ափսոսում իրենց աշխատանքի համար։
Պետք է նշել նաև, որ հետազոտությունը անց է կացվել Շվեյցարիայում, որտեղ մարմնավաճառությունն ամբողությամբ օրինական է։ Լեմիլյեի կարծիքով՝ այն երկրներում, որտեղ այդ գործն արգելված է, հետազոտության արդյունքներն այլ կարող էին լինել։
Լեմիլյեն իր զեկույցում կիսվել է այսպիսի տվյալներով.
- Մարմնավաճառների միջին տարիք՝ 32.1 տարեկան,
- Միջին տարիք, երբ աղջիկները սկսել են զբաղվել մարմնավաճառությամբ՝ 23.1,
- Միջինում շաբաթական քանի օր են աշխատում՝ 4.3 օր,
- Շաբաթական հաճախորդների միջին քանակը՝ 13.5,
- Շաբաթական միջին եկամուտը՝ 1305 դոլար։
Հետազոտության ժամանակ նաև պարզվել է, որ աղջիկների 25.4%-ն աշխատում է փողոցներում, իսկ մնացածը՝ հատուկ սրահներում և հաստատություններում։ 200 մասնակիցների կեսից ավելին նշել են, որ կցանկանային փոխել իրենց մասնագիտությունը, սակայն որոշ պատճառներով դեռևս չեն կարող։
Ինչ վերաբերում է այս մասնագիտությունն ընտրելու պատճառներին, ապա կանայք տվել են հետևյալ պատասխանները.
- 37.3%-ը գիտակցաբար է ընտրել այս մասնագիտությունը և ամբողջովին գոհ է,
- 28,5%-ը չի կարողացել այլ աշխատանք գտնել,
- 26,4%-ն այսպես է ապահովում ընտանեկան բյուջեն,
- 24,4%-ն իր մարմինը վաճառել են, որպեսզի վճարի իր պարտքերը,
- 22,3%-ն աշխատում է, որպեսզի թմրամիջոցներ գնի,
- 8,3%-ը գումար է հավաքում ուսման համար,
- 5,7%-ը ֆինանսապես օգնում է զուգընկերոջը,
- 1,6%-ը մարմնավաճառ է դառնում երրորդ մարդկանց պատճառով։
Իր հետազոտության միջոցով Լեմիլյեն ցանկանում էր ցույց տալ, որ շատ դեպքերում աղջիկներին բռնի կերպով մարմնավաճառություն պարտադրելը միֆ է։ Իրականում շատ կանայք ընտրում են այս մասնագիտությունը, և այս ընտրության համար նրանց քննադատել հարկավոր չէ։