«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոյեմբերի 28-ը ՀՔԾ-ի հիմնադրման օրն է, և Հայաստանում արդեն նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին:
Թե ինչ է տալիս նման օրը այդ ոլորտի աշխատողներին՝ դժվար է հասկանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել