Փաստորեն, այս «հակածխախոտային» օրենքի վիճակը բավականին բարդ է: Այնքան բարդ է, որ գործի են լծվել Հայաստանի ամերիկյան համալսարանի դեկանատի աշխատակիցները:
Իմ ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկանը «շրջաբերական» նամակ է ուղարկել իր ուսանողներին և շրջանավարտներին` խնդրելով նրանց հանդիպել պատգամավորների հետ և (ցիտում եմ) «օգտագործել պատգամավորների հետ քննարկելու բոլոր հնարավորություները և ընդգծել նախագծի առողջապահական և տնտեսական դրական ազդեցությունը»:
Նման բան չէի տեսել ու չէի լսել...
Տհաճ է գիտակցել, որ բարձր վարկանիշ ունեցող համալսարանը նման կերպ է «օգտագործում» իր շրջանավարտներին։ Ավելի տհաճ է, որ «համալսարանների ապաքաղաքական լինելու» ջատագովները սա հանդուրժում են։
Ինչևիցե, հուսով եմ, որ նույնիսկ այս մանիպուլացիային չեն տրվի պատգամավորները և կշարունակեն ծխախոտի դեմ պայքարել փաստարկված, գիտական մոտեցումներով ու չեն վնասի մեր աններդրում տնտեսությանը:
Հստակ է մի բան․ եթե օրենքը լիներ նորմալ գրված, զերծ լիներ կոռուպցիոն ռիսկերից, լիներ գիտական փաստարկված, լիներ վերահսկելի և իրագործելի, ապա ոմանք նման քայլերի չէին գնա:
Այս նախագիծը կարող եմ որակել որպես անձնական շահերի հետապնդում: