«Ժամանակ թերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին. «Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»,- երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը:
Հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին:
Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն, սա այդ հարաբերությունների որակական աճի արձանագրումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: