«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ամենակոռումպացված ոստիկանի համբավ ձեռք բերած Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի նախկին պետ Միհրան Դավթյանը, ում կարիերան Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո ավարտվեց համակարգում, ներկայումս ԱՄՆ-ում է, Գլենդել քաղաքում։
Մեր տեղեկություններով՝ նա այնտեղ բիզնեսներ ունի։ Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանում՝ ՀՔԾ-ում, Դավթյանի հետ կապված քրեական գործեր կան՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ապօրինի հարստացման հոդվածներով։ Մեզ չհաջողվեց պարզել՝ Միհրան Դավթյանը փախել է ԱՄՆ խուսափելու համար պատասխանատվությունի՞ց, թե՞ բիզնես նպատակներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել