ՎՊ նախագահի զեկույցի ու հենց իր՝ Իշխան Զաքարյանի շուրջ նորանոր մանրամասներ են բացահայտվում՝ այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստին ընդառաջ:
Արդեն հայտարարվել է, որ ԳՄ-ին Սերժ Սարգսյանը խոսելու է Խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնության վարքի մասին՝ ՎՊ նախագահի զեկույցի ժամանակ, ու կարծես թե գլուխներ են թռնելու, սակայն հետաքրքիրը սա չէ, այլ այն, որ համարձայն նույն ՎՊ մամլո քարտուղարի` ՎՊ զեկույցը բնավ էլ անակնկալ չի եղել, որովհետև մինչ Խորհրդարանում զեկույցը ներկայացնելը, օրեր ու շաբաթներ առաջ այն ուղարկվում է ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին, ինչը նշանակում է, որ այն, ինչին մեկ ականատես ենք լինում վերջին մի երկու շաբաթվա ընթացքում, լավ բեմադրված շոու է ու ներէլիտային գզվռտոց, որտեղ բոլոր դերասաններն էլ բանի պետք չեն, ու բոլորն էլ կեղտոտված են:
Հ.Գ. Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատան կառուցման համար արված ոչ մի օտարերկրյա ներդրում չի արձանագրվել... Իրար գզում են ու խառը խփում են. ում կպավ-կպավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=143701852491129&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել