Հերթական անգամ ապացուցվեց առողջապահության նախարարի թիմակիցների մերկապարանոց հայտարարություններ անելու փաստը...
Որոշ ժամանակ առաջ նախարարին փառաբանող լրատվամիջոցներում հայտնվեց մի «թեզ», որ ԵՊԲՀ ռեկտոր ՊՐՈՖԵՍՈՐ Արմեն Մուրադյանը պրոֆեսոր ՉԷ, և Ֆեյսբուքում սկսվեց իրարանցում, քանի որ «մեղադրանքը» լուրջ էր:
Որպես օրինակ կարող եմ բերել ոմանց կողմից «դոցենտ Մուրադյան» վերնագրով տարածվող նյութերը, հետաքրքիր պատմական ակնարկով և համեմատություններով ուղիղ եթերը, Մուրադյանին 2014-2016 թվականներին փառաբանող, իսկ հիմա նրան փոխարինել պահանջող հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված «բարձուների» կողմից արված հայտարարությունները և այլն... Մի խոսքով` արշավ:
Իսկ երեկ համացանցում հայտնվեց վերը նշված «թեզը» հրապարակած լրատվականների պաշտոնական հերքումը... Ու լռություն...
Պատկերացրեք, որ բժիշկը բուժառուին և նրա հարազատբերին ասի, որ նա հիվանդ է քաղցկեղով կամ ՁԻԱՀ-ով, բայց պարզվի, որ տեղեկատվությունը ճշտված չէր, և դա ուղղակի անիմաստ հայտարարություն էր... Նման իրավիճակ է։
Զրպարտությունը դարձել է գործելակերպ, իսկ համացանցում արվող մանիպուլյացիաները` պաշտոնին մնալու վերջին հույսեր...
Բոլորին մաղթում եմ առողջություն, մասնավորապես՝ առողջապահության ոլորտը ղեկավարող «դրիմ թիմին», մասնավորապես` հոգեկան առողջություն...