Իրականում ձեզ չեն խաբել․ հայ-ռուսական հարաբերություններն իրոք աննախադեպ են, նույնիսկ առողջապահության ոլորտում:
Աննախադեպ է, որ հայ-ռուսական առողջապահական ֆորումին ներկա չէ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, ով միշտ կարևորել է այս հարթակը, և մասնակցությունը եղել է առաջին դեմքերի գլխավորությամբ ներկայացուցչական պատվիրակություններով: Հիշեցնեմ, որ 2014 թվականին միջոցառումների հիմնական մասն անցել է Մատենադարանի նորակառույց մասնաշենքում, իսկ 2017 թվականին՝ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:
Իրականում աննախադեպ է, երբ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը բացահայտ ցույց է տալիս, որ «չկա ձեր հետ աշխատելու», և այս ֆորումին ուղարկում է միայն ԿՐԹՈՒԹՅԱՆ գծով փոխնախարարին, ում դիմաց հիմա ելույթ են ունենալու հակատուբերկուլյոզային պայքարի, հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտության, արտակարգ իրավիճակների բժշկության և այլ՝ կրթության հետ այդքան էլ կապ չունեցող թեմաներով...
Իրականում աննախադեպ հարաբերություններ են...
Թքած ունենալու նուրբ արվեստի գիտագործնական պարապմունք էր սա...