Հանճարեղությունն ու խելագարությունը հաճախ գնում են ձեռք ձեռքի բռնած՝ մարդկանց մեջ դրսևորվելով տարբեր տարօրինակությունների տեսքով։
- Շոպենհաուերը բարկանում և հրաժարվում էր վճարել հյուրանոցի հաշիվը, եթե տեսնում էր, որ իր ազգանունը գրել են երկու «պ»-ով։
- Էդգար Պոն կարող էր ժամերով նստել գրասեղանի մոտ և լուռ նայել իր առջև դրված դատարկ թղթին։
- Ժորժ Սանդն ամեն օր գրում էր մինչև ժամը 11-ը, իսկ եթե վեպը վերջանում էր 10։30-ին, ապա նա նոր վեպ էր սկսում, որի վրա աշխատում էր կես ժամ։
- Բերնարդ Շոուն արդեն բավականին մեծ հասակում հագնում էր իր ռետինե կոշիկները, կոճկում էր իր վերնազգետի բոլոր կոճակները և դիմելով իր ընտանիքի անդամներին՝ ասում էր. «Ես գնում եմ պիես գրելու»։ Եվ գնում էր շուկա, որտեղ միշտ շատ մարդ էր լինում։ Հաճախ նրան տեսնում էին քաղաքից դուրս եկող գնացքներում՝ նոթատետրը ձեռքին որևէ բան ստեղծելիս։
- Ալեքսանդր Դյումա հայրը գրում էր միայն հատուկ քառակուսի թղթերի վրա։ Եթե նման թղթեր չէր գտնում, կամ վերջանում էին, ապա նա դադարեցնում էր իր աշխատանքը։
- Իտալացի փիլիսոփա Կարդանոյին թվում էր, որ ողջ կառավարությունը լրտեսում է իրեն, իսկ միսը, որն իրեն մատուցել են, հատուկ սնուցվել է ծծումբով։
- Վան Գոգը օրերով նկարում էր, դույլերով աբսենտ էր խմում, կտրել էր իր ձախ ականջը և այդպես ինքն իրեն նկարել, իսկ 37 տարեկանում էլ ինքնասպան է եղել։ Մահից հետո բժիշկները հրապարակեցին տասնյակ բժշկական ախտորոշումներ, որոնք կենդանության օրոք տրվել են նկարչին։
- Հայդենը չէր կարողանում աշխատել առանց իր ադամանդե մատանու։ Նա ամեն րոպե նայում էր իր մատանուն։
- Վեպերի վրա արդյունավետ աշխատելու համար Զոլան իրեն կապում էր աթոռին։
- Մյուսեն իր բանաստեղծությունները գրում էր մոմի լույսի ներքո, միայնակ, սեղանի մոտ, որտեղ դրված էր լինում սպասք երկուսի համար, որոնք նախատեսված էին իր և երևակայական ցանկալի կնոջ համար, ով, ուր որ է, պետք է գար և ընթրեր նրա հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել