Էթիկան մարդկային քաղաքավարության և լավ վարքի անմահ խորհրդանիշն է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում էթիկայի մի քանի կարևոր կետեր, որոնց մասին շատերը չգիտեն։
- Սեղանի վրա աղն ու պղպեղը միշտ միասին են լինում։ Եթե ձեզ խնդրում են փոխանցել աղը, ապա, ըստ կանոնի, աղը փոխանցվում է պղպեղի հետ միասին։ Եթե աղը գտնվում է տակդիրի վրա, որի վրա նաև բուսայուղ կա, ապա փոխանցվում է ամբողջ տակդիրը։ Նույն սկզբունքով, եթե ինչ-որ մեկը ձեզ խնդրում է փոխանցել պղպեղը, ապա աղը նույնպես փոխանցվում է նրա հետ։
- Կինը տղամարդու բացակայության ժամանակ իր պայուսակը կրում է ձախ կողմում, որպեսզի աջ ձեռքն ազատ լինի տարբեր գործողություններ կատարելու համար։
- Տղամարդկանց մոտ ընդունված չէ կանանց փոխարեն տանել պայուսակը, սակայն իրերով լի պայուսակները և խանութի տոպրակներն այլ խնդիր են։ Շատերը չեն էլ հասկանում, որ տոպրակի քաշն ու չափսերը նշանակություն չունեն։ Այնպիսի արտահայտություն, ինչպիսին է «տոպրակը ծանր չէ, ինքդ տար», չի խոսում բարձր էթիկետի մասին։ Եթե տոպրակը չի համարվում կնոջ կերպարի մի մասը, ապա տղամարդը պարտավոր է վերցնել այն։
- Մի քանի խոսք զբոսանքի մասին։ Տղամարդը քայլում է կնոջից ձախ։ Այդպես է ընդունված։ Բացառություն են զինվորական համազգեստով տղամարդիկ։ Ինչպես հայտնի է նրանք աջ ձեռքն օգտագործում են, որպեսզի պատվի առնեն։ Աստիճանների վրա տղամարդը մի քանի աստիճան ետ է բարձրանում՝ այդպիսով ապահովագրելով կնոջն ընկնելու դեպքում։
- Եթե դուք ցանկանում եք գրավել զրուցակցի ուշադրությունը որևէ բանի վրա, ապա ճիշտ չէ դա ցույց տալ մատով։ Ավելի դիվանագիտական է բաց ափով ժեստ կատարելը։
- Եթե որևէ մեկին ծափահարում եք, ապա ձեռքերը պահեք սրտին հավասար։ Ոչ մի դեպքում ձեռքերը մի բարձրացրեք երեսի մակարդակին կամ, առավել ևս, մի իջեցրեք գոտկատեղից ներքև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել