«Ժամանակ» թերթը գրում է.
«Շուտով կլրանա 1 տարին, որ «Թեղուտ» հանքավայրը չի աշխատում։ Այն կանգնեցվեց պոչամբարի պատվարի վնասվածքի պատճառով, ապա վնասի արդյունքում անհնարին դարձավ 380 միլիոն դոլար վարկը մարելը ՎՏԲ բանկին, և հանքը անցավ բանկի հաշվեկշռին։
Առաջիկայում կանդրադառնանք 380 միլիոն դոլար վնասի հավաստիությանը, սակայն մինչ այդ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, այդ վնասը «ձևավորել-օրինականացրել» է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ընկերությունը։
Անանյանը կատարելով նախորդ իշխանությունների տնտեսական անվտանգության երաշխավորի ֆունկցիան՝ բարեհաջող տապալում է տնտեսական հեղափոխությամբ ակնկալվող արդյունքները, երբ, օրինակ, օգոստոս ամսվա բյուջեի մուտքերն արդեն 9 միլիարդ դրամով պակաս էին, քան հուլիսին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել