Միջնադարյան ժանտախտը մարդկության պատմության ամենամահացու հիվանդություններից մեկն է եղել։ Համաճարակի ժամանակ մահացել են Եվրոպայի ողջ բնակչության 30-70%-ը։ Սակայն եկեք այս ամենին նայենք այլ տեսանկյունից։ Այս ահավոր համաճարակը փոխել է ողջ մարդկությունը, և առանց դրա մենք միանգամայն այլ կլինեինք։
Կատարելագործվեց բժշկությունը
Մինչ ժանտախտը հիվանդանոցները չունեին այն տեսքը, ինչ հիմա։ Այնտեղ հնարավոր էր գիշեր անցկացնել, սնվել և հանգստանալ։ Իսկ ահա բուժվել՝ դժվար թե։ Խոտաբույսերով թեյը և աղոթքներն առավելագույնն էին, ինչի վրա կարելի էր հույս դնել։
Սակայն ամեն ինչ փոխվեց։ Առաջին անգամ օգտագործվեց կարանտին հասկացությունը։ Վարակված մարդկանց տեղավորում էին առանձին տարածքներում, և նրանց հետ շփումը արգելվում էր։ Իսկ բժշկական համալսարանների ուսումնական ծրագրերի մեջ ավելացվեցին անատոմիան և վիրաբուժությունը, ինչի շնորհիվ բժշկությունը դարձավ ավելի նեղ մասնագիտական։
Մարդիկ ավելի դիմացկուն դարձան
Ժանտախտը խլում էր թույլ իմունիտետ ունեցող մարդկանց կյանքը։ Այն բնական ընտրության հսկայական լաբորատորիայի էր նման։ Գոյատևում էին միայն այն մարդիկ, ում ժառանգականությունն ավելի լավն էր։
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ Եվրոպայի տարածքում մինչ համաճարակը և համաճարակից հետո ծնված մարդկանց գեները տարբեր կառուցվածք ունեն։ Եվ փոփոխությունը տեղի է ունեցել դեպի ավելի լավ կողմը, մարդիկ ավելի դիմացկուն են դարձել հիվանդությունների հանդեպ։
Աշխատանքային պայմանները դարձան ավելի լավը
Համաճարակի ժամանակ մի շարք քաղաքներ ուղղակի վերացան, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը կանգ առան։ Սակայն անցնում էին տարիներ, և Եվրոպային անհրաժեշտ էր վերականգնել կորցրածը։ Անհրաժեշտ էին շատ աշխատողներ, իսկ մարդկանց քանակը քիչ էր։
Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր կարող էին աշխատել, ավելի բարձր աշխատավարձ և լավ աշխատանքային պայմաններ էին պահանջում, և գործատուները սակարկելու ոչ մի հնարավորություն չունեին, այդ իսկ պատճառով կտրուկ փոփոխությունների դիմեցին։
Կանայք նույնպես սկսեցին աշխատանքի ընդունվել
Ժողովրդագրական ճգնաժամի պատճառով գենդերային տարբերությունները նունպես կորցրին իրենց նշանակությունը։ Քանի որ աշխատող ձեռքերը չէին բավականացնում, կանանց էլ սկսեցին աշխատանքի ընդունել։
Նոր թափ ստացավ արդյունաբերության զարգացումը
Սկզբում արհեստավորների միությունները փակ էին, և բոլոր գիտելիքները միայն ժառանգաբար էին փոխանցվում։ Սակայն համաճարակից հետո մասնագետները սկսեցին բացահայտել իրենց մասնագիտական գաղտնիքները։
Արվեստը նոր մակարդակի հասավ
Միջնադարյան Եվրոպայի ընկալումները ժանտախտի շնորհիվ արմատապես փոխվեցին։ Մարդիկ առաջին անգամ սկսեցին հավատալ, որ բոլորը հավասար են, քանի որ ժանտախտը վերցնում է բոլորին։ Եվ կարևոր չէ՝ հարուստ է մարդը, թե աղքատ։
Անգամ ստեղծվեց արվեստի առանձին ճյուղ, որը կոչվում էր «մակաբր»։ Այս նկարները պատկերում էին «պարող մահվան», որն իր հետ տանում էր տարբեր մարդկանց։