«Ժամանակ» թերթը գրում է.
«Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փոփոխությունը ևս։ Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ նա ևս որոշ՝ շատ ամուր թելերով կապված է նախկինների հետ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կարիերայի առաջխաղացման գործում մեծ ներդրում ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մինչև հեղափոխությունը Մարտիրոսյանի համար որպես հովանավոր և միջնորդ մշտապես հանդես է եկել Աղվան Հովսեփյանը։
Դրանից բացի, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ներկայումս էլ սերտ կապեր ունի նախկին տնօրենի հետ։ Ասում են՝ ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել