Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ...
Այսօր մամուլից տեղեկացա, որ ԵՊԲՀ ռեկտորն էլ է դատի տվել ձեր սրտի նախարարին: Այս կոնտեքստում կարող եմ միայն ասել՝ ՀԱԼԱԼ ա, որովհետև մարդը զբաղեցնում է բավականին լուրջ պաշտոն և չի վախենում հանուն արդարության և արժանապատվության գնալ ինչ-ինչ քայլերի, բայց այդ մասին՝ հետո։
Ուզում եմ մի երկու բառ ասել Թորոսյանի արձագանքի վերաբերյալ։ Նախ՝ նշեմ, որ ԵՊԲՀ-ն առողջապահության նախարարության ենթակայության տակ չէ (ու փառք Աստծու, որովհետև այլ պարագայում այնտեղ էլ կլիներ ՍԳԼ հիվանդանոցի պատկերը), և նախարարության որոշ պաշտոնյաներ որքան էլ ուզենան, չեն կարող «խորը պայքարել» որևէ բանի դեմ, և ձեր սրտի նախարարի բերած փաստարկը հերթական սուտն է։
Երկրորդը՝ ի՞նչ կապ ունի ԵՊԲՀ-ն առողջապահության ոլորտի հետ։ ԵՊԲՀ-ն կրթության ոլորտ է։ Որպես օրինակ կարող եմ բերել ԵՊՀ տնտեսագիտական կամ իրավաբանական ֆակուլտետները, որոնք էկոնոմիկայի կամ արդարադատության ոլորտ չեն համարվում: Պետք է ձեր սրտի նախարարին բացատրեք, որ գոնե սկսի հասկանալ՝ ինչ է առողջապահության ոլորտը, իսկ ինչ է կրթության ոլորտը: Սենց որ շարունակվի, շուտով «ոլորտը մաքրելու» պատրվակի տակ նույնիսկ կարող ա գա ձեր տուն՝ հաց ուտելու:
Երրորդը՝ բացատրեք ձեր սրտի նախարարին, որ որքան էլ ուզենա մարդկանց իրար հետ կապել, միևնույն է, չի ստացվելու, որովհետև իր սուտ և մանիպուլյատիվ հայտարարությունները չունեն որևէ փաստական հիմք՝ բացի իր երևակայությունից (կարող է նաև էրոտիկ երևակայությունից)։ Նման երևակայություններով հերթական անգամ հաստատվում է, որ որևէ փաստ չունենալու պարագայում նա սկսում է ընդունել «անատամ շնաձկան» կեցվածք՝ հույս ունենալով, որ «ժողովուրդն իր փոխարեն մի բան կանի»...
Նույնիսկ ամոթ է...