Մասնավորապես, երեկ ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամկազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆի-ի, այսպես կոչված, «առավելագույն ճնշման քաղաքականությունը» (Policy of maximum pressure) կարելի է համարել ձախողված, ուստի Իրանը պետք է շարունակի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման քաղաքականությունը մինչև իր համար ցանկալի արդյունքների հասնելը։
Արդեն այսօր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտարարություն է տարածել, որ, տեղյակ պահելով ՄԱԳԱՏԷ-ին, բնականաբար, վերջինիս վերահսկողության տակ Իրանը շարունակելու է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորութունների կրճատումը համաձայնագրում հավասարակշռությունը պահպանելու նպատակով։
Հայտարարության մեջ միաժամանակ նշվել է, որ Իրանն այն դեպքում կվերադառնա պարտականությունների ամբողջական փաթեթին, երբ դրանում կլինեն նաև մնացած կողմերը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին։
Փաստորեն, Իրանը,ոչ միայն չի նահանջում և տեղի չի տալիս ամերիկյան նշումներին և պատժամիջոցներին, այլև, կարելի է ասել, անցնում է հակահարձակման։
Հ․Գ․ Ստորև կցված նկարը այաթոլլահ Ա․ Խամենեի և ԻՀՊԿ հրամկազմի հանդիպումից է։
#ՄերՀարևանԻրանը
#ԻրանականԴիվանագիտություն
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2548346565228827&set=a.143047842425390&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել