Այն, որ կառավարության որոշ անդամներ լռում են կոռուպցիայի դրսևորումների մասին, հասկանալի է, քանի որ իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի են տեղավորել զանազան պաշտոնների և դիրքերի ու համերաշխ կերպով սնվում են պետական գումարներով: Բայց այն, որ «հակակոռուպցիոն պայքար» մղող որոշ ՀԿ-ներ են լռում, տարակուսանք է առաջացնում...
Գլոբալիստների կողմից ֆինանսավորվող կառույցների ներկայացուցիչները, որոնցից ոմանք նաև այսօրվա իշխանության ներկայացուցիչներ են, նախորդ կառավարության ժամանակ այսքան պասիվ չէին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում... Կարծես թե իրենց այլևս հետաքրքիր չէ հակակոռուպցիոն պայքարը, այն պայքարը, որը մատնանշելով և ժողովրդին խաբելով իրենք եկան իշխանության:
Իսկ հիմա՞...
Ոչ, հարգելի գործընկերներ, չի ստացվի... Բարի եղեք իրականացնել ձեր «խոստումները»:
Այսպիսով՝ ուզում եմ հիշեցնել, որ գլոբալիստների կողմից ֆինանսավորվող Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության անդամներ Լիանա Ղալթաղչյանը հանդիսանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Լենա Նազարյանը հանդիսանում է ԱԺ փոխնախագահ իսկ Հերիքնազ Տիգրանյանը՝ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, այսինքն՝ և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունում առկա են «հակակոռուպցիոն պայքար» ծավալող մարդիկ, բայց, չգիտեմ ինչու, չեն ծավալում այդ պայքարը...
Կարելի՞ է իմանալ, թե ինչ փոխվեց, իշխանությո՞ւնն է մարդուն փոխում, թե՞ ձեր «պայքարն» այլ նպատակ ուներ...
Հարգելիներս, ես ձեզ ուղարկելու եմ բաց նամակներ, որպեսզի և՛ ես, և՛ հանրությունը ստանանք համապատասխան հարցերի պատասխանները:
Հիշեցնեմ, որ հենց Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia կազմակերպության զեկույցում էր նշված, որ առողջապահական համակարգը հանդիսանում է 4 ամենակոռումպացված համակարգերից մեկը Հայաստանում, բայց հիմա որևէ խոսք չկա մեր ոլորտի մասին: Կարո՞ղ է նրանից է, որ հա՛մ ձեր սրտի նախարարը, համ էլ ձեր կազմակերպությունը նույն գլոբալիստական հիմնադրամի գործունեության արդյունքն եք...
Շուտով պարզ կդառնա։