Իմ ունեցած տեղեկություններով՝ այսօր Նյու Յորքում Փաշինյանը հանդիպելու է #կառավարության_ԱՆԴԱՄին, ուստի, հաշվի առնելով երկրի առողջապահական ոլորտի «աննախադեպ» վիճակը, Փաշինյանին կառաջարկեմ որոշակի հարցերի պատասխաններ ստանալ, որպեսզի գոնե քիչ թե շատ պատրաստված լինի սպասվող ոլորտային շրջադարձներին:
Այսպիսով`
Հարց N1. ինչպե՞ս է ստացվում, որ կոռուպցիայի դեմ պայքարող և թափանցիկության ջատագով նախարարի կողմից նշանակված հիվանդանոցի տնօրենները չեն պահպանում գնումների օրենքով սահմանված ընթացակարգերը և չեն հրապարակում արձանագրությունները:
Հարց N2. ինչպե՞ս է ստացվում, որ #կառավարութնան_ԱՆԴԱՄի կնոջ ղեկավարած բուժհիմնարկի պետպատվերը (86 մլն) վերջանում է սեպտեմբեր ամսին, ընդ որում՝ 86 մլն-ից մոտ 20 մլն փոխանցվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին(!)։
Հարց N3. ինչպե՞ս է ստացվում, որ սոցիալական փաթեթի շահառուների (մեկին ես անձամբ գիտեմ) պետական պարտավորության պայմանագիրն առանց շահառուի իմացության առողջապահության նախարարության կողմից խզվում է օրենքի խախտմամբ և ժամանակից շուտ, իսկ աղմուկ բարձրացնելու պարագայում «վերակնքվում» է, բայց կրկին խախտումներով:
Հարց N4. մի հատ իրար հետ որոշեք՝ արդյո՞ք հաջորդ տարի նույնքան ֆինանսավորում է նախատեսված առողջապահական համակարգի համար, որովհետև ֆինանսավորման նվազման պարագայում բնակչության մեծ մասը կմնա առանց «անվճար» բուժօգնության, որը նույնիսկ այսօր գործում է ոչ բավարար:
Էս մտածեք, մինչև ես աշխատանքս վերջացնեմ։