Թուրքիայում մեկ միլիոն տարատեսակ հանք չի շահագործվում, և այդ չշահագործվող հանքերը պատուհաս են դարձել բնակչության համար:
Ըստ «Արգելանք միջազգային կազմակերպություն - Ռումբերի օգտագործման կոալիցիա» (ICBL-CMC) կազմակերպության 2018թ.-ի զեկույցի՝ վերջին 35 տարում Թուրքիայում չշահագործվող հանքերի պատճառով զոհվել է 1409 մարդ, իսկ 5432 մարդ վիրավորվել է, մեծ մասը երեխաներ են: Լքված հանքերը, որոնք նախկինում ականապատված են եղել պայթեցման համար, չեն ականազերծվում, որն էլ պատճառ է դառնում մահվան: Թուրքիան գտնվում է այն տասնյակում, որտեղ հանքահանության պատճառով ականապատված տարածքներն ավելի շատ են:
2017թ.-ին 42 մարդ է զոհվել այդ ականների պայթյունից, որից 23-ը՝ երեխաներ, իսկ այդ 23-ից 16-ի սեռն առանց հատուկ միջոցների օգնությամբ հնարավոր չի եղել որոշել:
90-ականներից տարհանված գյուղեր, որոնց տեղերում հանք էր բացվել, հետագայում հանքի չշահագործման պատճառով սկսել է բնակչությունը վերադառնալ: Սակայն վերադառնալուց հետո այդ գյուղերում իսկական սպանդ է սկսվել, քանի որ գյուղերին պատկանող բոլոր տարածքներն ականապատված են եղել հանքերի պայթեցման համար:
2017թ.-ին Թուրքիան պարտավորվեց, որ 23 381 նախկին հանքերի տարածքներում կիրականացնի ականազերծման աշխատանքներ, և այդ պարտավորությունը նա չկատարեց՝ չնայած այն բանին, որ միջազգային կառույցներից դրա համար գումար էր ստացել: Հատկապես այս խնդիրը օրհասական է Թունջելի նահանգում: Թունջելի իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Բարիշ Յըլդըրըմը հայտարարել է, որ վերջին երկու զոհերի մահվան պատճառը հենց այդ ականներն են, սակայն Թուրքիան փորձում է պատասխանատվությունից խուսափել և քրդական ուժերին է մատնանշում այդ ականների պայթյունների համար: Նա նաև նշել է, որ պատրաստվում է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել: